Մյունխենի «Բավարիան» հայտարարել է 18-ամյա չինացի դարպասապահ Լյու Շաոցզյանի հետ պայմանագրի կնքման մասին։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նա մյունխենյան ակումբ է տեղափոխվել չինական «Ուհան Շանգվենից»։
Նրա ու գերմանական ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Նշվում է նաև, որ չինացին դեռևս հանդես կգա ակումբի երիտասարդական թիմում։