Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 11:26-ին Հայաստանի-Վրաստան սահմանային Բավրա գյուղից 18 կիլոմետր հյուսիս-արևելք 2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի որոշ մասերում՝ Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-ից 3 բալ ուժգնությամբ։