Սահմանամերձ Բաղանիսն առաջին անգամ բարեկարգ ճանապարհ կունենա։ Ճանապարհը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով, 70 տոկոսը՝ պետբյուջեից:
Բաղանիսի վարչական ղեկավարը Նարեկ Սահակյան նշում է, որ այս թաղամասն է ընտրվել, որովհետև գյուղի ամենամեծ թաղամասերից մեկն Է և ունի ռազմավարական նշանակություն:
Բաղանիսցիները հատկապես ուրախ են երեխաների համար, քանի որ այս ճանապարհը նաև դպրոց ու մանկապարտեզ է տանում, ստիպված չեն լինի մի քանի զույգ կոշիկ օգտագործել:
Սուբվենցիոն ծրագրով սկսվել է նաև սահմանամերձ Կոթիի գյուղամիջյան մոտ 350 մ երկարությամբ ճանապարհի տուֆապատումը:
Աղբյուրը՝ 1lurer.am