ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից։
«Դրանցից մեկը պետք է վերաբերի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, մյուսը` ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամություն են դրսևորում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իտալիան և Թուրքիան, սակայն ոչ ոք դեռ վերջնական պատասխան չի տվել։»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան զենքի մատակարարման կամ երաշխավորների կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խնդիր չի ունենա, բայց «ռազմական բաղադրիչի» վերաբերյալ հարցեր կլինեն։
Պոտենցիալ երաշխավորները պատրաստ չեն ստորագրել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից պատերազմի մեջ մտնելու պարտավորության տակ։