Հունիսի 23-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- Բախվել են ավտոբուսն ու Ford-ը. կա վիրավոր
- Մարդատար մեքենան ու մոտոցիկլը բախվել են իրար․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Ա.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
