fbpx
Աշխարհ

Թուրքիան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է հանրապետության ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ