fbpx
Աշխարհ

Բայդենի համար հստակ է, որ ինքը հաղթել է

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նշել է, որ դեռևս չի կարող հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին, բայց իր համար հստակ է, որ հաղթել է։

Նրա խոսքով, իրենք հաղթում են Արիզոնայում, Նևադայում։ Վերջինի դեպքում՝ իրենց առավելությունը կրկնապատկվել է։

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է առնվազն 270 ընտրիչի ձայն։ Այս մասով Բայդենը կարծում է, որ կհավաքի 300-ից ավելի։

Բայդենը համոզմունք է հայտնել, որ իր օգտին քվեարկող քաղաքացիների թիվն ավել է 74 միլիոնից։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի մրցակիցը երկրի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ