Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Ստարմերի հետ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հաղորդմամբ, Բայդենը զրույցում ասել է, որ ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը։

«Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը զանգահարել է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին՝ շնորհավորելու նրան երեկվա ընտրություններից հետո նշանակվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ ակնկալում է սերտորեն համագործակցել վարչապետի հետ մի շարք հարցերի շուրջ, որոնցում ներգրավված են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Նախագահն ասել է վարչապետին, որ հավատարիմ է խորացնելու ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում:

Զրույցի ընթացքում առաջնորդները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային»,- հայտնել է մամուլի քարտուղարը:

Հուլիսի 5-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ:

Ամենաթարմ