Սեպտեմբերի 3-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների:
- ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց
- ԲԴԽ-ն հրապարակել է օգոստոսի 7-ին կայացած գրավոր քննության արդյունքները
«ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու գործընթացը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատավորների հավակնորդների հետագա մրցույթների ընթացքում հոգեբանական գնահատում իրականացնող մասնագետների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ, առավել դինամիկ դարձնելուն և արձանագրված թերությունները շտկելուն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։