fbpx
Արցախ

Բեգլարյանը ներկայացրել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նորանշանակ նախարարին

Սեպտեմբերի 1-ին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին:

«Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է հանձնել պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արմինե Պետրոսյանին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը խոսել է սոցիալական ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին և վերականգնման փուլում գտնվող պետության հաջողությունը պայմանավորել հետևողական ու նվիրված աշխատանքով»- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ