fbpx
Աշխարհ

Լիտվան Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում

Բելառուսից դեպի Լիտվա ներգաղթյալների մուտքը կանխելու համար որոշում է կայացվել պատ կառուցել սահմանային հատվածում։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լիտվան արդեն սկսել է պատի կառուցումը ու տեղադրվել են պողպատե պատի առաջին հատվածները։ Պատն ունենալու է 3,4 մետր բարձրություն, դրանց վրա տեղադրված է լինելու 2 ոտնաչափ փշալար, ինչպես նաև տեսախցիկներ։

Նշվում է, որ նման որոշման պատճառ է դարձել միգրանտների՝ ԵՄ տարածք մեծ թվով մուտքը։ Բացի սա՝ Եվրամիությունը մեղադրում է Բելառուսին՝ դեպի ԵՄ միգրանտների հոսքը խրախուսելու համար։ Բելառուսը հերքում է այս մեղադրանքները, բայց միևնույն ժամանակ հայտարարում, որ չի կանգնեցնելու միգրանտներին։

Բանն այն է, որ Բելառուսի տարածքից ԵՄ տարածք են մուտ գործում միգրանտներ Մերձավոր արևելքից և այլ շրջաններից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ