Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կբացի

ԱԳ նախարար Հաջի Լահբիբի առաջարկով Բելգիան որոշել է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Քիշնևում (Մոլդովա) և Երևանում (Հայաստան)։

Այս մասին տեղեկացրել է Բելգիայի ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ագրեսիան և պատերազմի ուղղակի և անուղղակի հետևանքները պահանջում են ավելի մեծ ուշադրություն այս տարածաշրջանի նկատմամբ։ ԵՄ-ի անմիջական միջավայրը կտրուկ փոխվել է՝ ԵՄ-ին և հարևան Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետագա ապակայունացման վտանգով: Դիվանագիտական ցանցը պետք է հարմարեցվի ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրին»,- ասել է նախարարը։

Մոլդովան ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ունի 2022 թվականի հունիսից։ Երկիրը սահմանադրորեն չեզոք է, բայց ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է և ցանկանում է ամրապնդել իր եվրատլանտյան դիրքերը։

Մոլդովան բախվում է սառեցված հակամարտության Մերձդնեստրում, մի տարածք, որն այժմ գտնվում է ռուսական ազդեցության տակ: Ներկա պայմաններում անհրաժեշտ է ավելի հստակ աջակցություն Մոլդովային, այդ թվում՝ ԵՄ անդամակցության գործընթացին և հարակից բարեփոխումներին:

Մինչ այժմ Մոլդովայում իրավիճակի դիվանագիտական և քաղաքական վերահսկողությունն իրականացրել է Ռումինիայում Բելգիայի դեսպանությունը:

Ամենաթարմ