fbpx
Հասարակություն

Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Facebook-ի իր էջի միջոցով հայտնել է, որ Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը։

Բաքոյանը նշում է, որ Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին:

Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ