Բելգորոդում այսօր առավոտյան հրթիռակոծություն է տեղի ունեցել, ինչի պատճառով ընդհատվել են ՌԴ նախագահի ընտրությունները:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մարտի 15-ի առավոտյան Բելգորոդի մարզում խոցել են RM-70 «Վամպիր» համազարկային կրակի համակարգի 7 ռեակտիվ արկ:
Հրթիռակոծության ժամանակ Բելգորոդում և Բելգորոդի մարզում հայտարարվել է օդային տագնապ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրթիռային սպառնալիքի պատճառով ՌԴ նախագահական ընտրություններին քվեարկելու եկած մարդիկ լքել են ընտրատեղամասն ու թաքնվել ապաստարանում։