Բենգալյան ծոցում՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիների մոտ, տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 00.39-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը հայտնաբերվել է հնդկական Բամբու Ֆլեթ բնակավայրից 243 կմ հյուսիս: Օջախը տեղակայված էր 10 կմ խորությամբ:
Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին: