Կարիմ Բենզեման վերջին խաղերում բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում: Նա Լա Լիգայի 33-րդ տուրի` «Աթլետիկի» հետ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ (3:0):
Բենզեման վերջին 5 խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Ավելին, նա «Ռեալի» վերջին 8 գոլերի հեղինակն է: Ակումբի 117-ամյա պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գրանցել այս ցուցանիշը: Այս մասին հաղորդում է MisterChip-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: