Ամերիկյան Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում տղամարդն այրել է բենզալցակայանում գտնվող խանութը, քանի որ նրան հրաժարվել են փոխել գնված սիգարը։
Հաճախորդը բենզալցակայանի խանութից գնել է Swisher Sweeths սիգար: Տղամարդուն դուր չի եկել հոտը, և նա փորձել է փոխանակել այն։
Գնորդը մոտեցել է վաճառողին ու բողոքել, որ սիգարից օդեկոլոնի հոտ է գալիս։ Վաճառողն պատասխանել է, որ օդեկոլոնի հոտը գալիս է հենց գնորդից։
Պատասխանն այնքան է զայրացրել տղամարդուն, որ նա մի դույլ բենզին է լցրել սենյակ, որից հետո այն այրել է։ Վաճառողին հաջողվել է տարհանել, նա չի տուժել։
Միջադեպը ֆիքսել է խանութի հսկողության տեսախցիկը։ Կասկածյալին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Տեսանյութն՝ այստեղ։