Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային գրանցումը փոխելու նախաշեմին է։
ՄՅՈւ-ի հարձակվողը իր տեղափոխության հարցը քննարկել է Դևիդ Բեքհեմի հետ, ով հանդիսանում է MLS-յան Մայամի «Ինտերի» սեփականատերը։
Այս մասին գրում է The Mirror-ը։
Նշվում է, որ Ռոնին դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։
Նշենք, որ 37-ամյա պորտուգալացու ու ՄՅՈւ-ի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։