Տավուշի Բերքաբեր գյուղում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հրապարակող՝

Տավուշի Բերքաբեր գյուղում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Պայթեցումները նախատեսված են անվտանգության նպատակներով և իրականացվելու են համապատասխան մասնագիտական վերահսկողությամբ։

Հարակից բնակավայրերի բնակիչներին խնդրում են ընդունել այս տեղեկությունը ի գիտություն և պահպանել անվտանգության կանոնները։

Ամենաթարմ