Բեռլինում անհայտ անձինք հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է RBB գերմանական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ հրկիզման հետևանքով ավտոմեքենային լուրջ վնաս է հասցվել: Իրավապահ մարմինիները սկսել են միջադեպի հետաքննությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Նշենք, որ ներկայումս Թուրքիան պաշտոնապես մեկ զոհի անուն է հայտնում: Ըստ Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարության՝ քրդերի հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: