Բեռլինը ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար հատկացումների զգալի ավելացման մասին

Հրապարակող՝

Կանադայում 35 դպրոցականների են հոսպիտալացրել շմոլ գազից թունավորվելու պատճառով

Ամենադիտվածներ

Գերմանիան ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար տասնամյակների ընթացքում առաջին անգամ հատկացումների զգալի ավելացման մասին:

Այս տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի համար հատուկ կարևորություն ունեցող Գերմանիայի ռազմական ծախսերը կկազմեն 47,32 մլրդ եվրո` հինգ տոկոսով ավելին, քան նախկինում: Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 1.35 տոկոսին: Սա կդառնա Սառը պատերազմի ավարտից ի վեր Գերմանիայի ռազմական բյուջեի խոշորագոււյն աճ, հաղորդում է DW-ն:

2020 թ. ռազմական կարիքների համար Գերմանիայի կողմից հատկացվող միջոցները կավելանան մինչև 49.67 մլրդ եվրո, ինչը կհամապատասխանի ՀՆԱ-ի 1.38 տոկոսին: 2018 թ.-ին այս ցուցանիշն, ըստ վերջին տվյալների, կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 1,23 տոկոսը:

Գերմանիայի կառավարությունը, ՆԱՏՕ-ին փոխանցելով այս տեղեկությունը, ըստ ամենայնի, հուսով է գոնե ժամանակավորապես դադարեցնել դաշինքում ռազմական ծախսերի վերաբերյալ վեճերը:

2018 թ. ամռանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թրամփն անգամ չէր բացառել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը, եթե դաշինքի բոլոր անդամները անմիջապես չավելացնեն ռազմական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսի սահմաններում:

Ամենաթարմ