Դալմայի այգիներում բերման է ենթարկվել 36-ամյա քաղաքացին

Հրապարակող՝

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Երևան քաղաքի Դալմայի այգիներում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կարապետ Դ.-ն:

«Տղամարդը 2019 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ