Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկություններով հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։