fbpx
Իրավական

Բերման ենթարկվածների մոտ կոկային, մեթամֆետամին, հերոյին է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունը։

«Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից «Մերսեդեսով» հանդերձ նրանք բերման են ենթարկել 30 և 33 տարեկան երկու տղամարդու:

Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվել են։ Հայտնաբերվել են տարբեր քաշով կոկային, մեթամֆետամին, հերոյին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, որոնց արդյունքում պարզվել է նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:

Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվել է և բերման ենթարկվել բաժին։ Նույն օրը խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում. հայտնաբերվել են 7 գրամից ավելի կոկային և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին:

Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները՝ կալանավորվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ