Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 27- ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, մետաղական մահակ, պլաստիկի վրա ամրացված դանակ և թզբեհ, որի ծային մետաղյա սուր իր կար:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է: