Բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել․ ոստիկանություն

Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, ու քաղաքացիներն ազատ են արձակվել», – հայտնեց Զարզանդ Գաբրիելյանը։

Ամենաթարմ