Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով նրա ավտոմեքենան։
Երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեց դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված։
Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց թղթյա փաթեթներով և պլաստմասե տարաներով դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 370 գրամից ավելի քաշով։ Երիտասարդի հայտնածով՝ զանգվածները մարիխուանա են։
Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։