Ռեալ Բետիսը հաղթանակ տարավ Ռեալ Մադրիդի հետ մրցապայքարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Բենիտո Վիլյամարին մարզադաշտում Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվեց «Ռեալ Բետիսին»։

Դաշտի տերերը մրցամարտում 1։2 հաշվով հաղթանակ տարան «Ռեալի» նկատմամբ։

40-րդ րոպեին «Ռեալի Մադրիդի» դարպասը գրավեց բրազիլացի պաշտպան Սիդնեյը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ հավասարեցնելով հաշիվը։

«Ռեալ Բետիսի» երկրորդ գնդակը դարպասն ուղարկեց իսպանացի հարձակվող Կրիսիան Տելյոն 82-րդ րոպեին։

Լա Լիգայի առաջատարի դիրք վերադարձավ «Բարսելոնան», որն ունի 58 միավոր։

«Ռեալ Բետիսը» բարձրացավ 12-րդ տեղ՝ 33 միավոր, իսկ «Ռեալ Մադրիդը» 2-րդ՝ 56 միավորով։

Ամենաթարմ