Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմակից Գարեթ Բեյլի մասին «Սելտայի» դեմ խաղից հետո (3-1)։
«Բեյլը գոլի հեղինակ է դարձել բազմաթիվ եզրափակիչներում։ Նա վայելում է մեր հարգանքը ու պետք է խաղա։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է ու շատ կարևոր է մեզ համար։
«Բարսելոնայի» պարտությու՞նը։ Դա ոչինչ չի փոխում։ Մենք մտածում ենք մեր ֆուտբոլի ու մեր խաղերի մասին»,-Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։