Բեյլը Լոնդոն է մեկնել առաջիկա խաղին նախապատրաստվելու փոխարեն․ El Chiringuito

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնել է Լոնդոն՝ Իսպանիայի առաջնության «Լեգանեսի» հետ խաղին նախապատրաստվելու փոխարեն, հաղորդում է El Chiringuito-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյլը վնասվածք ունի, սակայն ակումբին խնդրել է չհանրայնացնել փաստը։ Ֆուտբոլիսը այն ստացել էր Ուելսի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հետ խաղում:

Ընդ որում, 30-ամյա ֆուտբոլիստը «արքայական ակումբին» թույլ չի տվել մանրամասներ հրապարակել իր վնասվածքի վերաբերյալ՝ հղում անելով բժշկական գաղտնիքին, ըստ որի՝ բժիշկն իրավունք չունի հրապարակելու իր հիվանդի մասին տեղեկությունները։

Նշենք նաև, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ»-«Լեգանես» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Ամենաթարմ