ԱԳՆ-ից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157023014227434?__xts__[0]=68.ARBhmgbWf-6WhGEUIn_OYWsMf82LPcnZu1KW-ZqLffhm6L4LKUAN0viO5Wy2pgboQplWZXBUTPC5zMJvrTjWWrGAGanliPee_c_C279reTI72bzmJkW-KMGDfoDpEPDZ_LJ7YKGxrMsDgZAZuCiCQpegUlprdsmPDXuPZamVoRYSVc0MqS0VvxUvsv4YEo5b04ULwm-i7Pda8Q&__tn__=-R
