Բեզոսի կինը «սիրահետել» է Դի Կապրիոյին, իսկ Բեզոսը «սպառնացել» է դերասանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Համացանցում վերջին օրերին վիրուսային կերպով տարածվում է մի տեսանյութ, որտեղ աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ու նրա կինը՝ Լորեն Սանչեսը, համերգի ժամանակ զրուցում են հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։

Բանն այն է, որ Բեզոսի կինը չափից շատ ջերմ է Դի Կապրիոյի հետ, մասնավորապես՝ նրա հետ գրկախառնվելիս։

Սակայն ամեն ինչ ավարտվում է, երբ Դի Կապրիոն նույնպիսի ջերմությամբ չի արձագանքում Սանչեսին և հեռանում է։

Ի դեպ, այս տեսանյութին Twitter-յան գրառումով է արձագանքել Բեզոսը։ Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում, որում կից գրել է․ «Լեո, արի այստեղ, ես քեզ բան եմ ուզում ցույց տալ»։ Իսկ լուսանկարում Բեզոսը հենված է նախազգուշական նշանի վրա, որի վրա գրված է․ «Վտանգավոր է։ Մահացու զառիթափ»։

Ամենաթարմ