Բեզոսը պատրաստվում է 10 մլրդ դոլար ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Amazon-ի ղեկավար հայտնել է, որ  Ջեֆ Բեզոսը մտադիր է մինչև 2030 թվականը 10 մլրդ դոլար ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, որը նա կներդնի իր Bezos Earth Fund էկոլոգիական հիմնադրամում:

Մինչ վերջերս 2020 թվականի փետրվարին Բեզոսի նախաձեռնած էկոլոգիական նախագծի մասին հայտնի էր միայն այն, որ ծրագիրն ուղղված է կլիմայական փոփոխությունների դիմակայմանը: Սթիրի խոսքով՝ Բեզոսի նպատակն է առաջիկա 10 տարիներին նախագծում ներդնել տարեկան գրեթե 1 մլրդ դոլար: «Earth Fund-ը ներդրումներ կկատարի գիտության ոլորտում, ոչ կառավարական կազմակերպություններում, կաջակցի տեխնոլոգիաների զարգացմանը, ներդրումների իրականացմանը, քաղաքականության եւ պահվածքի փոփոխությանը: Մենք ուշադրությունը կկենտրոնացնենք սոցիալական արդարության վրա, քանի որ կլիմայական փոփոխություններից մեծապես տուժում են բնակչության աղքատ եւ մարգինալիզացված խմբերը»:

Այս մասին տեղեկանում ենք ABC-ից:

Ամենաթարմ