ԲՀԿ պատգամավորները ԱԺ նիստին եկել են Արցախի դրոշներով

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին ընդառաջ խորհրդարանում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ. ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց սեղանին դրեցին Արցախի պետական դրոշը։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր սկսվեց արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է երկու հարց (օրենքի 2 նախագիծ)․

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ամենաթարմ