Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այս մասին հայտնել է Forbes-ը:
«Բիլ Գեյթսի կարողությունն այս շաբաթ գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը: Դա տեղի է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու Է ապրիլի 24-ին)», – ասված է հաղորդագրության մեջ:
Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն` Գեյթսի կարողությունը գնահատվում է 100,61 մլրդ դոլար: Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն է մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից հետո, որի կարողությունը կազմում է 152,95 մլրդ դոլար, և որը, Forbes պարբերչականի վարկածով, 2018 թվականի մարտին բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշի առաջին հորիզոնականը` առաջ անցնելով Գեյթսից: