fbpx
Աշխարհ

Բիթքոինը ճանաչվել է որպես անօգուտ կրիպտոարժույթ

Վերջին ամսվա ընթացքում բիթքոինի փոխարժեքի սրընթաց աճը շեղում է ուշադրությունը կարևորից. այն գրեթե ոչ մեկի կողմից չի կիրառվում որպես վճարային միջոց։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Համաձայն նյույորքյան Chainalysis բլոքչեյն ստարտափից ստացված տվյալների՝ 2019 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում բիթքոինի միջոցով կատարվել է ընդամենը 1.3 տոկոս գնումներ ֆինանսական փոխանցումների ընդհանուր թվից:

Այսինքն՝ վերջին 2 տարիների վերելքի և անկման ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Նշվում է, որ 2017 թվականի վերջում կրիպտո-փուչիկի վերելքի ժամանակ բիթքոինի առևտրային ակտիվությունը կազմել է ընդամենը 1.5 տոկոս:

2017 թվականի նոյեմբերից դեկտեմբերի ընթացքում բիթքոինի արժեքն աճել էր՝ 8.000 դոլարից հասնելով 20000 դոլարի, սակայն 2018 թվականին վերադարձել էր 7.5-8.000 դոլար իր ցուցանիշին: 2018 թվականի դեկտեմբերին կրիպտոարժույթը հաստատել էր իր տարեկան նվազագույն շեմը՝ ընկնելով 3.200 դոլար ցուցանիշին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ