Բիտքոին կրիպտոարժույթը սահմանել է իր հերթական արժեքային ռեկորդը։
Այս մասին տեղեկանում ենք Binance-ից։
Բիթքոինին այս անգամ էլ հաջողվել է գերազանցել 68 հազար դոլարի շեմը՝ հասնելով մինչև 68,4 հազար դոլարի։
Սա հոկտեմբերի 20-ի գրանցած արժեքից հետո ամենաբարձրն է կրիպտոարժույթի պատմության մեջ։

