Կրիպտո նվեր քարտեր թողարկող Bitrefill ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ 2026 թվականի մարտի 1-ին ենթարկվել է կիբերհարձակման, ինչի հետևանքով դուրս են բերվել ընկերության միջոցները և մասամբ արտահոսել օգտատերերի տվյալները։
Ընկերության ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման հետևում, հավանաբար, կանգնած է Հյուսիսային Կորեային առնչվող Lazarus խումբը։ Հարձակումը սկսվել է աշխատակցի կոմպրոմետացված նոութբուքից, որի միջոցով հաքերները կարողացել են գողանալ հին մուտքի տվյալներ և մուտք գործել ընկերության ենթակառուցվածքի, այդ թվում՝ տվյալների բազայի և կրիպտոարժութային դրամապանակների մի մաս։
Bitrefill-ը նշել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ընկերության «տաք» դրամապանակները, և արտահոսել է մոտ 18.500 գնման գործարքների մասին տեղեկատվություն, որոնք պարունակել են էլեկտրոնային փոստի հասցեներ, կրիպտո վճարային հասցեներ և այլ մետատվյալներ։ Մոտ 1000 գործարքի դեպքում պարունակվել են նաև կոդավորված անուններ։ Ընկերությունը կապ է հաստատել տուժած հաճախորդների հետ։

