fbpx
Հասարակություն

Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է Վահան Արծրունին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը շարունակվում է: Ըստ օրակարգի, այսօր պետք է ընտրվի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Խորհրդի անդամների կողմից առաջադրվել է երկու թեկնածու՝ Վահան Արծրունին, ով բուհի շրջանավարտ է ու հանրությանը հայտնի է նաև որպես երգահան, և Էդուարդ Համբարձումյանը: Վերջինս «Մարդու պտղաբերության կենտրոնի» հիմնադիր տնօրենն է:

Նշենք որ հոգաբարձուների խորհրդի անդամներ են ՀՀ առողջապահության, ԿԳՆ, պաշտպանության, տնտեսական զարգազման և ներդրումների, բնապահպանության փոխնախարարները, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ, ասպիրանտներ ու ՀԿ անդամներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հոգաբարձուների խորհրդի նախագահին փակ քվեարկությամբ ընտրելու առաջարկը մերժվեց և ընտրությունը կկատարվի բաց քվեարկությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ