Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռ․ Չ․-ն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել-գցելու հետևանքով:
Կայքի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ:
Առավել մանրամասն՝ Shamshyan.com