Բլինքենը զրուցել է Վրաստանի նախագահի հետ ու շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին

Հեռախոսազրույց են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում։

Բլիքնենը շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ամուր կերպով աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, Վրաստանի նախագահն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Բլինքենին՝ աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում նա կայցելի Վրաստան։

Ամենաթարմ