fbpx
Տնտեսություն

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները

BMW-ի ամենահայտնի ՝ 2025 թվականի հաջորդ սերնդի X3 մոդելը պաշտոնապես ներկայացվել է, գրում է Autoblog-ը։ Մշակված X3 30xDrive և X3 M50 xDrive վարկածներով, նոր X3-ն աչքի է ընկնում թարմացված ոճով ինչպես ներսից, այնպես էլ արտաքինից, խիստ վերամշակած շարժիչներով և ավելի շատ նոր տեխնոլոգիաներով:

BMW X3-ն ավելի երկար է (1,3 դյույմով), ավելի լայն (1,1 դյույմով) և ավելի ցածր բարձրությամբ (1 դյույմով), քան նախորդ մոդելը, ինչը նրան առավել ագրեսիվ տեսք է հաղորդում:

BMW X3 30-ը և BMW X3 M50-ն ունեն ռադիատորի սեփական վանդակաճաղի դիզայնը, որը կօգնի ձեզ տարբերել դրանք միմյանցից: Ուղղահայաց և շեղանկյուն սլաքները խորհրդանշում են 30 ը, մինչդեռ M50-ը ստանում է սև եզրագծերով՝ հիմանկաանում թաքնված վանդակաճաղ, M50 Կախոցը ստանդարտ է, իսկ 30-րդ նմուշը ընտրովի է. ներառված չէ հիմնական փաթեթում և տեղադրված է հաճախորդի խնդրանքով՝ հավելյալ վճարի դիմաց։

BMW-ն հայտարարել է, որ հարթ դիզայնը նախատեսված է մեքենային մոնոլիտ տեսք հաղորդելու համար և նպատակ ունի թողնել միայն «ամենաանհրաժեշտը»:

Ինչ վերաբերում է ուժահաղորդիչերին, բազային X3 30 xDrive-ն ունի արդիականացված 2.0 լիտրանոց տուրբոշարժիչով չորս մխոցային 255 ձիաուժով շարժիչ:

Վառելիքի խնայողության գնահատականները դեռ չեն հրապարակվել, սակայն BMW-ում պնդում են, որ նոր մոդելն ընդունակ է 6,0 վայրկյանում զարգացնել ժամում մինչև 60 մղոն արագություն:

X3 M50 xDrive-ը (բոլոր X3-ներն այժմ լիաքարշակ են) ունի էլ ավելի արդիականացված 3.0 լիտրանոց տուրբոշարժիչով ներկառուցված վեց շարժիչ, որն օգտագործում է 48 վոլտ լարման մեղմ հիբրիդային համակարգ: Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ