Հուլիսի 7-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարան շտապ ոստիկան մոտենա:
Նշված հասցե մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ տղամարդը բացել է առաջին հարկի բնակարանի պատուհանը և օգտվելով բնակարանատիրոջ բացակայությունից՝ փորձել է գողություն կատարել:
Բաժին է հրավիրվել տուժողը, որից ընդունվել է հաղորդում:
47-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։