ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձել է 15 հազար մարդ:
«Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: Նրանք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուսաստանցի խաղաղապահների կողմից ապահովվել է մոտ 3000 տոննա շինանյութի տեղափոխումը Ստեփանակերտ»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովը ընդգծել է՝ պահպանվել է կրակի դադարեցման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով։