Այս տարվա ապրիլի 22-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում մեկնարկել է 10 մասնաշենքից բաղկացած բնակարանային համալիրի կառուցումը:
Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Facebook-ի իր էջում։
Նշվում է, որ բնակարանները նախատեսված են Շուշիից և Հադրութից տեղահանված 153 ընտանիքների համար: Դրանք կհանձնվեն շահառուներին 2021 թվականի վերջում:
Ըստ աղբյուրի՝ շինարարության հաշվարկված արժեքը կազմում է 8 միլիոն 970 հազար ամերիկյան դոլար: