Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հրապարակող՝

Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ամենադիտվածներ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։

Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։

Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։

Դեսպան Թիեն Ըրլոնգը կարևորել է բնապահպանության ոլորտում համագործակցության մեկնարկը և հույս հայտնել, որ այն իր շարունակությունը կստանա ապրիլին Պեկինում կայանալիք «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի շրջանակներում, որին հրավիրված է նախարար Գրիգորյանը։

 

Ամենաթարմ