fbpx
Հասարակություն

Հաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ hաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով:

«2021 թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակհատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ


29 ստուգում, որից՝

13-ը՝ ընդերքօգտագործում

7-ը՝ ձկնաբուծարան

4-ը՝ արտադրություն

2-ը՝ թափոնների սպասարկում և տեղադրում

1-ը՝ անտառտնտեսություն

1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայություն

1-ը՝ ՓՀԷԿ

Նախկինում իրականացված 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4.090.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս՝ 50.536.213 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 12 հանձնարարական, դիտարկում իրականացնելու մասին՝ 3 հրաման։

Ավարտվել է նախկինում իրականացված 4 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ 2 նախազգուշացում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ