fbpx
Աշխարհ

Boeing 737 MAX 8-ի հրամանատարը վերադարձի թույլտվություն էր խնդրել թռիչքից երեք րոպե անց

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն Է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց: Վերադարձ խնդրելու պատճառն այն էր, որ օդանավը չափազանց արագ Է սկսել արագություն հավաքել: Այս մասին գրված Է մարտի 14-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:

Թերթի աղբյուրների խոսքով, ովքեր ծանոթացել են հանրանավի անձնակազմի և ավիակարգավարների միջև խոսակցությունների վերաբերյալ տվյալներին, վերթիռից արդեն երեք րոպե անց հրամանատարը հանգիստ ձայնով հայտնել Է «թռիչքի կառավարման» հետ կապված խնդիրների մասին: Երկու րոպե անց կարգավարներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ինքնաթիռն անսովոր Է շարժվում: Երեք րոպե անց հրամանատարը վերադարձի թույլտվություն Է խնդրել: Նրա ձայնը վկայել Է, որ նա խուճապի Է մատնված:

Ինքնաթիռի հետ կապը կորել Է դրա թռիչքից մոտավորապես հինգ րոպե անց, ասված Է նյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ