«Bohemian Rhapsody»-ն ցուցադրվել է Չինաստանում, սակայն 6 կտոր հանվել է

CNN հեռուստաալիքը հայտնում է, որ «Bohemian Rhapsody»-ն ցուցադրվել է Չինաստանում, սակայն հանդիսատեսը հնարավոր է չկարողանա ֆիլմն ամբողջովին հասկանալ, քանի որ այնտեղից կտրվել է 6 կարևոր մաս:

Խոսքն այն կտորների մասին է, որտեղ խոսվում է Ֆրեդի Մերկուրիի նույնասեռական լինելու մասին և որտեղ թմրանյութեր են օգտագործում:

Ֆիլմից նաև հանվել են Ֆրեդիի համբույրները Փոլ Փրենթերի և մատուցող Ջիմի հետ: Ըստ CNN ի՝ այդպիսով հանդիսատեսը պարզապես չի կարողանա հասկանալ՝ ով էր Ջիմն ու ինչպես հայտնվեց ֆիլմի վերջում:

Ֆիլմի ստեղծագործական կազմն ստիպված է եղել հեռացնել նաև այն կտորը, որտեղ Ֆրեդին խոսում է իր նույնասեռական լինելու մասին Մերի Օսթինի հետ: Կտրվել են նաև «I Want to Break Free» երգի տեսահոլովակի նկարահանումները, որտեղ խմբի անդամները կանացի շորեր են հագնում:

Ֆիլմի օրիգինալ տարբերակում կա կտոր, որտեղ BBC-ի պրոդյուսերը քննադատում է օպերատորին Մերկուրիի կոնքերը շարժումները մոտիկից նկարելու համար: Այս կտորը ևս չինական տարբերակում փոփոխված է:

Չինաստանում համասեռականության մասին խոսող յուրաքանչյուր կտոր արգելված է արդեն 2016 թ.-ից:

 

Ամենաթարմ