«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը արձագանքել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պատասխանին։ Ավելի վաղ Շտեգենը իր դժգոհությունն էր հայտնել Գերմանիայի հավաքականում խաղաժամանակի բացակայության պատճառով։
Իսկ Նոյերն ասել էր, թե Շտեգենի խոսքերը չեն բխում Գերմանիայի հավաքականի թիմային ոգու շահերից։
«Հավաքականում մրցակցությունն ակնհայտ է։ Խաղացողները, որոնք չեն խաղում, շատ են ուզում դաշտ դուրս գալ։ Միշտ չէ, որ գոհ ես լինում, բայց ֆուտբոլն այդպիսին է։
Ես որոշակի սպասելիքներ ունեմ ու զգում եմ, որ պետք է արտահայտեմ դրանք։ Բոլորն են տեսել, թե ես ինչպես եմ խաղացել ու պահել ինձ վերջին տարիներին, ու կարծում եմ, որ Նոյերի խոսքերն անարդարացի են։
Ուզում եմ վերջ դնել այս խոսակցությանը»,-ասել է Շտեգենը։
Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։